Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր. հայտնել են Կրեմլից:
«Հաստատվել է առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ տրամադրվածությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի որոշ ասպեկտների, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։