Միջազգային

Պուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոն է մեկնել

Պուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոն է մեկնել

Ըստ CNN-ի տեղեկությունների՝ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը բանակցությունների համար ԱՄՆ է ժամանել։

Դմիտրիևը կհանդիպի Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ։

Այցը տեղի է ունենում Կրեմլի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով ԱՄՆ-ի աճող հիասթափության ֆոնին։ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է իր և Վլադիմիր Պուտինի միջև պլանավորված գագաթնաժողովը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես վերացրել է Դմիտրիևի դեմ պատժամիջոցները՝ թույլ տալու Պետդեպարտամենտին վիզա տալ նրան։ Իսկ ռուս պաշտոնյան, ըստ հրապարակումների, սերտ կապեր ունի նախագահ Պուտինի հետ և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավվելու ջատագովներից է։

Ապրիլին Դմիտրիևը դարձել էր Ռուսաստանի առաջին պաշտոնյան, ով 2022 թվականի լայնածավալ ներխուժումից հետո այցելել է Վաշինգտոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական