Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկումը

Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկումը

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բուդապեշտում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման չեղարկման հարցը՝ հայտարարելով, որ դժվար է խափանել այն, ինչի մասին կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել։

«Առաջին հերթին, գագաթնաժողովի անցկացման ճշգրիտ ժամկետներ ոչ ոք չի նշել։ Եվ դրանց շուրջ ոչ ոք չի պայմանավորվել։ Սա առաջինը։ Այդ առումով շատ դժվար էր խափանել այն, ինչի մասին կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել»,- ասել է Պեսկովը։ 

Նա նաև նշել է, որ ոչ Պուտինը, ո՛չ էլ Թրամփը չեն ցանկանում հանդիպել միայն հանդիպման համար և ժամանակ վատնել. արդյունավետության համար անհրաժեշտ է նախապատրաստություն։

«Ո՛չ Թրամփը, ո՛չ Պուտինը, և դրա մասին խոսել են, չեն ուզում ժամանակն ապարդյուն կորցնել։ Նրանք չեն ուզում հավաքվել միայն հանդիպման համար։ Որպեսզի նրանց հանդիպումը դառնա արդյունավետ, անհրաժեշտ է, որ պետությունների ղեկավարների որոշմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով աշխատանք կատարվի»,- մեկնաբանել է խոսնակը։

Պեսկովը նաև հայտնել է, որ Կիևի՝ բանակցությունները չշարունակելու  ցանկությունը խրախուսվում է եվրոպական հովանավորների կողմից։ 

«Դա առաջին հերթին ամեն կերպ խրախուսվում է կիևյան ռեժիմի եվրոպական հովանավորների կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական