ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Ս. Հարության տաճար, որից հետո շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահը գրել է X-ի իր էջում։
«Ինչ հիանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի նահատակության և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ հոգևորականներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի համար»,- գրել է Վենսը։