Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում, հոկտեմբերի 24-ի գիշերը, անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմահարկ բնակելի շենքի բնակարանին, հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Նա հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է 14-րդ հարկի բնակարանին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորներից չորսը տեղափոխվել են հիվանդանոցներ։
Երեք մեծահասակ ստացել է գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ և բեկորային վերքեր։ Նրանք տեղափոխվել են Կրասնոգորսկի քաղաքային թիվ 1 հիվանդանոց։