Բրազիլիայի 79-ամյա նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Ջակարտայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ մտադրվում է մասնակցել 2026 թվականի նախագահական ընտրություններին՝ հավակնելով նախագահական չորրորդ ժամկետին:
«Շուտով կլարան իմ 80–ամյակը, բայց կարող եք վստահ լինել, որ ունեմ նույն էներգիան, ինչ ունեի 30 տարեկանում: Եվ ես մասնակցելու եմ Բրազիլիայում չորրորդ ժամկետին», - հայտարարել է Լուլան:
Ամերիկյան նախագահ Ջո Բայդենի 2024 թվականին ձախողված նախընտրական արշավը մտահոգություն է առաջացրել որոշ բրազիլացի ընտրողների շրջանում՝ կապված 80-ի մոտ գտնվող Լուլայի նախագահական մրցավազքի հետ։ Սակայն նախագահի կենսագիր Ֆերնանդո Մորաիսը պնդել է, որ Լուլան գերազանց ֆիզիկական մարզավիճակում է և խիստ տարբերվում է Բայդենից:
«Նա Ջո Բայդեն չէ։ Երբեք տեսած չեմ, որ նա հիշողության խնդիր ունենա։ Նա մարդ է, որն ունի զարմանալի ֆիզիկական էներգիա», - ասել է Մորաիսը:
Եթե նա ընտրվի, Լուլան 85 տարեկան կլինի չորրորդ ժամկետի ավարտին և կդառնա միակ դեմոկրատական ճանապարհով ընտրված բրազիլացի նախագահը, ով 16 տարի իշխանության մեջ է եղել: