Միջազգային

Ալիևը Հայաստանին թույլատրել է ցանկացած տարանցում. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան

Ալիևը Հայաստանին թույլատրել է ցանկացած տարանցում. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան

Օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը աննախադեպ առաջընթաց է։ Այն պատմական է և ստեղծում է մեծ հնարավորություն բոլորի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը՝ Վաշինգտոնում կայացած «ԱՄՆ-ն Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների քարտեզագրում» խորագրով համաժողովում։

Դիվանագետն ասել է, որ Ադրբեջանը կօգտագործի այս հնարավորությունն առավելագույնս և կշարունակի առաջ մղել այն։

«Ադրբեջանի նախագահը Հայաստանին թույլատրել է օգտագործել երկրի տարածքը ցանկացած տեսակի տարանցման համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել դա։ Եվ, հավանաբար, կլինեն որոշակի փոխադարձ գործողություններ այս առումով», - նշել է Խազար Իբրահիմը։

Ըստ նրա՝ այսպիսի քննարկումներ եղել են նաև 90-ական թվականների սկզբին, որը հաջողություն չի ունեցել։

1990-ականների սկզբին մեր քննարկումների ընթացքում մենք փորձում էինք փոխանցել այն ուղերձը, որ եթե մենք միասին գործենք, դա բոլորին օգուտ կբերի։ Բայց դա տեղի չունեցավ։ Միայն հիմա է դա դարձել իրականություն։ Միացյալ Նահանգների և որոշ այլ գործընկերների զգալի աջակցությամբ Ադրբեջանը հաջողությամբ միավորել է երկու երկրները», - եզրափակել է դեսպանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական