Միջազգային

Մերցն ակնկալում է, որ ԱՄՆ–ն բացառություն կանի «Ռոսնեֆտի» գերմանական ընկերությունների համար

Մերցն ակնկալում է, որ ԱՄՆ–ն բացառություն կանի «Ռոսնեֆտի» գերմանական ընկերությունների համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ակնկալում է «Ռոսնեֆտի՝» Գերմանիայում գտնվող դուստր ձեռնակություններ համար ԱՄՆ-ն բացառություն կանի․ հաղորդում Է Reuters գործակալությունը:

Խոսքը ռուսական Rosneft Deutschland և RN Refining & Marketing ընկերության գերմանական «դուստր» ձեռնարկությունների մասին է, որոնք ղեկավարում է գերմանական պետությունը։ 

Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ ԱՄՆ պատժամիջոցները չպետք է ազդեն «Ռոսնեֆտի» գերմանական բիզնեսի վրա, քանի որ այն գտնվում է պետական կառավարման ներքո: Միևնույն ժամանակ, Reuters-ի տվյալներով, մի շարք բանկեր արդեն հայտնել են, որ ամերիկյան պատժամիջոցները կարող են խանգարել նրանց գործարքներ կքնել։

Rosneft Deutschland-ին բաժին է ընկնում Գերմանիայում նավթի վերամշակման հզորությունների մոտ 12% - ը: Ընկերությունը բաժնեմաս ունի գերմանական երեք խոշոր նավթավերամշակման գործարաններում՝ PCK Schwedt-ը Շվեդտ քաղաքում, Miro-ն Կարլսրուեում և Bayernoil-ը Ֆոբուրգ Դանուբում:  

Հոկտեմբերի 22 - ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտի», «Լուկօյլի» և նրանց ընկերությունների խմբի դեմ։ Ընդհանուր առմամբ, ցանկում է հայտնվել «Ռոսնեֆտ» - ի 28 տարբեր և «Լուկօյլ»-ի վեց ձեռնարկություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական