Միջազգային

Գազայի վերականգնումը հեշտ գործ չէ. Էրդողան

Գազայի վերականգնումը հեշտ գործ չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Գազայի վերականգնումը հեշտ գործ չէ, և Թուրքիան մտադիր է այդ գործընթացում համագործակցել Պարսից ծոցի երկրների հետ:

Նա հույս է հայտնել, որ իսլամական աշխարհը կդիմանա «Գազայի փորձությանը»՝ ցուցաբերելով ամուր դիրքորոշում:

Նախագահ Էրդողանը նշել է, որ Իսրայելին հարկ է հարկադրել կատարել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները պատժամիջոցների և զենքի էմբարգոյի միջոցով: Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական