Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Կոբախձեն անդրադարձել է իր նախորդի՝ Իրակլի Ղարիբաշվիլիի կոռուպցիոն գործին և «Վրացական երզանքի» պատվավոր նախագահ Բիձինի Իվանիշվիլիի վերաբերմունքը արտահայտել տեղի ունեցող գործընթացներին։
«2023 թվականի դեկտեմբերին, երբ նա վերադարձավ քաղաքականություն, նա ուղիղ հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Դա ժամանակ պահանջեց: Անցած տարին շատ բարդ տարի էր, այդ թվում՝ ընտրությունների տարին, զգացվում էր լուրջ քաղաքական ճնշում։ Այսօր մենք ուժեղ, անկախ ենք, քան երբևէ և ունակ ենք արձագանքել մարտահրավերներին», – ասել է Իրակլի Կոբախիձեն։