Միջազգային

Ուկրաինան ՌԴ-ին կարող է հարվածել իր սեփական հեռահար զենքերով․ Զելենսկի

Ուկրաինան ՌԴ-ին կարող է հարվածել իր սեփական հեռահար զենքերով․ Զելենսկի

Ուկրաինան երբեք չի օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր՝ Ռուսաստանի կարևոր թիրախներին հարվածելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա ընդգծել է, որ «ամերիկյան զենքն օգտագործվել է միայն ժամանակավորապես օկուպացված տարածքներում»։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինան կարող է հարվածներ հասցնել իր սեփական հեռահար զենքերով՝ 150-ից մինչև 3000 կմ հեռավորության վրա։

Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ​​Ուկրաինան հեռահար զենքերով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի ցնցող։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական