Միջազգային

Հնդկաստանը պատրաստ է կտրուկ կրճատել ռուսական նավթի գնումները

Հնդկաստանը պատրաստ է կտրուկ կրճատել ռուսական նավթի գնումները

Reuters-ը գրում է, որ հնդկական նավթավերամշակման գործարանները պատրաստ են կտրուկ կրճատել ռուսական նավթի ներկրումը: Պատճառը Ռուսաստանի երկու խոշոր արտադրողների նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն են, որոնք ուղղված են Մոսկվայի եկամուտների կրճատմանը՝ Ուկրաինայում նրա պատերազմը ֆինանսավորելու համար:

Ռուսական հում նավթի խոշորագույն հնդկական գնորդ Reliance Industries մասնավոր ընկերությունը, ըստ երկու աղբյուրների, նախատեսում է կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը:

«Շարունակվում է ռուսական նավթի ներմուծման վերագնահատումը, և Reliance- ը լիովին կհամապատասխանի Հնդկաստանի կառավարության առաջարկություններին», - հայտարարել է Reliance-ի ներկայացուցիչը:

Պարբերականը հայտնում է, որ հնդկական պետական նավթավերամշակման գործարանները նույնպես վերանայում են նավթի առևտրի մասին պայմանագրերը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական