Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Հունգարիայում տասնյակ հազարավոր մարդիկ են սպասվում Վիկտոր Օրբանի իշխող կուսակցության և նրա գլխավոր մրցակցի հանրահավաքներին։ Սրանով արդեն իսկ սրված քաղաքական իրավիճակը կարող է ավելի սրվել։
Օրբանի նախկին դաշնակից Պետեր Մաճարի «Տիսա» կուսակցությունը գլխավորում է հարցումները 2010 թվականից ի վեր իշխող «Ֆիդեսի» հետ մրցակցության պայմաններում: Անկախ հարցումները ցույց են տալիս, որ «Տիսան» առաջ է՝ 37 տոկոս ընդդեմ 27 տոկոսի, սակայն հունգարացիների մեկ քառորդը դեռ որոշում չի կայացրել:
43-ամյա Մաճարը, ով 2024 թվականի փետրվարին խզել է հարաբերությունները գործող իշխանության՝ «Ֆիդեսի» հետ, դիրքավորում է ինքը որպես կոռուպցիայի դեմ պայքարի թեկնածու և մեղադրում է կառավարությանը պետական միջոցների չարաշահման մեջ: Օրբանը, որը 15 տարի գլխավորում է իշխանությունը, ազգայնական գաղափարների վրա հիմնված քարոզարշավ է իրականացնում և դարձել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը ԵՄ-ում:
Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ ընտրությունները կլինեն «ազատ, բայց անարդար»՝ կառավարության և ընդդիմության միջև ֆինանսական և մեդիա ռեսուրսների մեծ անհավասարության պատճառով: Մրցավազքը դեռ բաց է համարվում: