ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը կկորցնի Միացյալ Նահանգների աջակցությունը, եթե փորձի բռնակցել Արևմտյան ափը:
Հոկտեմբերի 15-ին Time ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր, Թրամփը նշում է, որ դա տեղի չի կարող ունենել։
«Դա տեղի չի ունենա, քանի որ ես խոսք եմ տվել արաբական երկրներին։ Մենք մեծ աջակցություն ենք ստացել արաբներից»,- ընդգծել է Թրամփը։
Թրամփը մանրամասներ չի ներկայացրել, թե ինչ գործողություններ է ձեռնարկելու Արևմտյան ափի հնարավոր անեքսիան կանխելու համար, որի մասին Քնեսեթում իշխանական կոալիցիայի մաս կազմող ուլտրաազգայնական կուսակցությունը ներկայացրել է։