Հոկտեմբերի 23- ին Ղազախստանում Սամարա-Շիմկենտ ավտոճանապարհին Բելկոպա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել «Դաֆ» բեռնատար ավտոմեքենայի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայի բախում: Նախնական տվյալներով՝ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Վթարի հետևանքով «Գազել»- ի երկու վարորդներն ու 10 ուղևորները տեղում մահացել են, 6 հոգի տեղափոխվել է բուժհաստատություն:
Վթարի փաստով մինչդատական հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ «Գազել» մարդատար ավտոմեքենան պաշտոնապես իրականացրել է ուղևորների տեղափոխում Ժուրգենևի անվան ավանից դեպի մարզկենտրոն: