Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը Ուկրաինայում պատերազմի դադարեցման համար։
Նոր պատժամիջոցները ներառում են ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծման արգելք։ Սահմանափակումները կսահմանվեն երկու փուլով. կարճաժամկետ պայմանագրերը կդադարեցվեն վեց ամսից, իսկ երկարաժամկետ պայմանագրերը՝ 2027 թվականի հունվարի 1-ից:
19-րդ փաթեթով նաև համալրվում է «ստվերային նավատորմի» նավերի սև ցուցակը 117 տանկերով, ինչի արդյունքում դրանց ընդհանուր թիվը 441-ից կհասնի 558-ի։
Ընդհանուր առմամբ, ԵՄ միջոցառումները կանդրադառնան 45 կազմակերպությունների, որոնք օգնել են Կրեմլին շրջանցել պատժամիջոցները, ներառյալ՝ 12 ընկերություն Չինաստանում և Հոնկոնգում. գրում է Bloomberg-ը։ Կարգելվի նաև ռուսական հինգ բանկերի հետ գործառնությունները և կրիպտոակտիվների հետ կապված ծառայությունների մատուցումը Ռուսաստանի քաղաքացիների, ռեզիդենտների և իրավաբանական անձանց համար: