Միջազգային

Թրամփի որոշումները Ռուսաստանի դեմ պատերազմի ակտ են. Մեդվեդև

Թրամփի որոշումները Ռուսաստանի դեմ պատերազմի ակտ են. Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կրկին կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին. 

«Թրամփի կողմից Բուդապեշտի գագաթնաժողովի չեղարկումից, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո կա՞ն դեռ պատրանքներ ունեցողներ։ ԱՄՆ-ն մեր հակառակորդն է, իսկ նրա շատախոս «խաղաղարարն» այժմ լիարժեք կանգնել է Ռուսաստանի հետ պատերազմի ուղու վրա։ Այո, նա միշտ չէ, որ ակտիվորեն կռվում է բանդերական Կիևի կողմից, բայց սա այժմ նրա հակամարտությունն է, այլ ոչ թե մարազմատիկ Բայդենի։ Իհարկե, կասեն, որ այլ կերպ չէր կարող, նրան ճնշում էին Կոնգրեսում և այլն։ Սա չի փոխում գլխավոր կետը. կայացված որոշումները պատերազմի ակտ են Ռուսաստանի դեմ։ Եվ հիմա Թրամփը լիովին դաշնակցել է խելագար Եվրոպայի հետ»,- ընդգծել է նա։

Մեդվեդևի խոսքով՝ Թրամփի հայտարարությունները ունեն նաև դրական կողմեր․ «Կարելի է հենց մարտի դաշտում հաղթել Ուկրաինային և հարվածել երկրին ամենատարբեր զենքերով, խնդիրը լուծելով՝ առանց սեղանի շուրջ նստելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական