ԱՄՆ-ն վերացրել է Ուկրաինայի կողմից որոշակի հեռահար հրթիռների օգտագործման վրա դրված հիմնական սահմանափակումը, ինչը թույլ է տալիս Կիևին ակտիվացնել Ռուսաստանում գտնվող թիրախների վրա հարձակումները, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ուկրաինացի զինվորականները երեքշաբթի օրը Բրյանսկին հարվածելու համար օգտագործել են բրիտանական Storm Shadow թևավոր հրթիռ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ հայտնել է, սակայն, որ Wall Street Journal-ի հոդվածն իրականությանը չի համապատասխանում։
«ԱՄՆ-ն ոչ մի կապ չունի այս հրթիռների հետ՝ անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս, և ինչ էլ որ Ուկրաինան անի դրանցով»,- գրել է նա։