Ջեյ Դի Վենսը Երուսաղեմում, Բենիամին Նեթանյահուի հետ երկկողմ հանդիպումից հետո, վստահություն է հայտնել Գազայում խաղաղության համար նշանակալի հաջողությունների հասնելու հնարավորության վերաբերյալ:
«Կարծում եմ՝ մեզ կհաջողվի այստեղ մեծ գործեր անել։ Դա հեշտ չի լինի. ես գիտեմ, որ կան որոշները, որ դեմ են այս առաջարկին, բայց ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք իսկապես պատմական ինչ-որ բան անելու։ Այդ պատճառով կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ Իսրայելի կառավարության մեր բոլոր ընկերների հետ»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։