Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումների վերացումը նպաստում է վստահության վերականգնմանը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցության ապահովման համար»,- ընդգծել է Ասադովը։