Դադարը, որը ստեղծվել է, պահանջում է ամենաբարձր մակարդակի միջամտություն, բայց այն պետք է նախապատրաստվի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հարցին:
Նա հավելել է, որ նախագահների հանդիպման համար անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստություն:
«Ժամկետները դեռ չեն որոշվել, դա դեռ առջևում է, բայց մինչ այդ անհրաժեշտ է ուշադիր նախապատրաստություն, և դա ժամանակ է պահանջում» -ասել է Պեսկովը։