Միջազգային

«Իռլանդացիների կյանքը կարևոր է». զանգվածային բողոքի ցույցեր միգրանտների դեմ

«Իռլանդացիների կյանքը կարևոր է». զանգվածային բողոքի ցույցեր միգրանտների դեմ

Երեքշաբթի երեկոյան Դուբլինում անկարգություններ են սկսվել. հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպել հյուրանոցի դիմաց, որտեղ բնակվում են ապաստան հայցողներ: 

Հրդեհվել է ոստիկանական մեկ միկրոավտոբուս, իսկ նրանց ուղղությամբ նետվել են շշեր, աղյուսներ և հրավառ նյութեր:

Հարձակման է ենթարկվել նաև ոստիկանական ուղղաթիռ, որը փորձել են կուրացնել լազերներով:

Բողոքի ցույցը սկսվեց 26-ամյա միգրանտի ձերբակալությամբ, որը մեղադրվում էր 10-ամյա աղջկա հանդեպ բռնության մեջ: 

Մեղադրյալը, որի անունը չի հրապարակվում, երեքշաբթի օրը ներկայացել է դատարան. պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել սեռական ոտնձգության կապակցությամբ:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը դատարանում խնդրել է ռումին թարգմանիչ, չնայած՝ ոստիկանությունը չի բացահայտել նրա ազգությունը կամ էթնիկ պատկանելությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական