Վիլնյուսի օդանավակայանն ամբողջ գիշեր չի աշխատել Բելառուսից մաքսանենգ ծխախոտներով բեռնված օդապարիկների պատճառով։
Գիշերվա ժամը 2-ի սահմաններում Վիլնյուսի օդանավակայանի ուղղությամբ ընդհանուր առմամբ 13 մաքսանենգ օդապարիկ է թռել. գրում է Delfi-ն՝ վկայակոչելով երկրի ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնին:
Պարբերականը մանրամասնում է, որ թռիչքները վերսկսվել են միայն առավոտյան ժամը 6:30-ին:
Սահմանափակումները ազդել են 9 թռիչքի և 900 ուղևորների վրա:
Հաղորդվում է, որ Բելառուսից Լիտվա է բաց թողնվել մի քանի տասնյակ օդապարիկ: Հայտնաբերվել է դրանցից 5-ը, առգրավվել է շուրջ 7 հազար տուփ մաքսանենգ ծխախոտ։
Լիտվան ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանին գործող երկու անցակետերը, առավոտյան դրանք կրկին աշխատել են։