Շատ ոգևորված եմ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի շարքով, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին հայտարարությամբ. հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է երեկ Ժնևում ԱԺ խոսնակների, Երևանում հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումները։
«ԵՄ-ը ջերմորեն ողջունում է այս գործնական զարգացումները և պատրաստ է աջակցել բոլոր նման նախաձեռնություններին և վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումներին: Մենք նույնպես ողջունում ենք Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և վերագործարկման վերաբերյալ մեկ այլ՝ հայ-թուրքական հանդիպման հայտարարված նախապատրաստական աշխատանքները»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը X-ի իր էջում։