Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում, Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնայի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունն արդեն կայացած փաստ է։
«Օգոստոսի 8-ից հետո մենք տեսնում ենք գործընթացի դրական արդյունքները։ Ինչպես Վաշինգտոնում նշել Է նախագահը, մեզ համար խաղաղությունն արդեն կայացած է։ Այն, ինչ տեղի է ունենում, հենց դրա հաստատումն է»,- հայտարարել է Բայրամովը։
Նա կրկին վերահաստատել է, որ Մինսկի խումբն ամբողջությամբ կլուծարվի մինչև դեկտեմբերի 1-ը։