Միջազգային

Սենատը ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ. միանգամից երեք օրինագիծ

Սենատը ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ. միանգամից երեք օրինագիծ

ԱՄՆ Սենատում կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար միանգամից երեք օրինագիծ ներկայացնելու հնարավորությունը։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր պատրաստվում է հաստատել երեք օրինագիծ, որոնք կոչված են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա. հայտնում են Axios-ի աղբյուրները կոնգրեսականների և նրանց օգնականների շրջանում: 

Առաջին նախաձեռնությունն առաջարկում է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր պետություն՝ ուկրաինացի երեխաների առևանգման պատճառով։ Երկրորդ օրինագիծը նախատեսում է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար։ Երրորդը ենթադրում է ԱՄՆ-ում պահվող ռուսական սառեցված ակտիվների օգտագործում և 90 օրը մեկ փոխանցում Ուկրաինային։ Ինչպես նշում Է Axios-ը, պրոֆիլային կոմիտեի հավանությունն անհրաժեշտ է օրինագծերի հետագա առաջխաղացման համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական