Միջազգային

Ռուսաստանը առաջին անգամ նավթ է ուղարկում Վրաստան՝ վերամշակման

Ռուսաստանը առաջին անգամ նավթ է ուղարկում Վրաստան՝ վերամշակման

Հոկտեմբերին ռուսական «ՌուսՆեֆտ» ընկերությունը իր առաջին նավթի բեռը հասցրել է Վրաստանի Կուլեվի քաղաքում գտնվող նորակառույց նավթավերամշակման գործարան. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին և արդյունաբերական աղբյուրներին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Նովոռոսիյսկից մեկնած «Կայսերի» տանկերը հոկտեմբերի 6-ին Կուլևիի նավթային տերմինալ է հասցրել «Siberian Light» հում նավթի բեռը։ Այս տանկերը, ինչպես նշում է գործակալությունը, գտնվում է Greenpeace-ի ռուսական ստվերային նավատորմի նավերի ցանկում։

Այսպիսով, Ռուսաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտահանման երթուղիները, մինչդեռ Վրաստանը, ստեղծելով երկրի առաջին նավթավերամշակման գործարանը, մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ռումինիայից և Ղազախստանից վառելիքի ներմուծումից, նշում է Reuters-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական