Միջազգային

Կոբախիձեն արդյունավետ է որակել Փաշինյանի հետ հանդիպումը

Կոբախիձեն արդյունավետ է որակել Փաշինյանի հետ հանդիպումը

Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, X սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հիմնական հարցեր։

«Ես վստահ եմ, որ այս հանդիպումը կամրապնդի Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը»,- գրել է Կոբախիձեն։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից տեղեկացրել էին, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական