Միջազգային

Հայտնի են Լիսաբոնում ֆունիկուլյորի վթարի պատճառները

Հայտնի են Լիսաբոնում ֆունիկուլյորի վթարի պատճառները

Լիսաբոնի «Գլորիա» ֆունիկուլյորի՝ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած վթարի պատճառները հետաքննող փորձագետները նախնական զեկույցում տեխնիկակնա սպասարկման հետ կապված խախտումներ են մատնանշել։

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի «Գլորիան» սեպտեմբերի 3-ի երեկոյան դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ 11 զբոսաշրջիկ, և ևս 20-ը վիրավորվել են:

Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ձգող պարանը կտրվելու պատճառով: Պորտուգալիայի ավիացիոն և երկաթուղային վթարների կանխարգելման ու հետաքննության կառավարումը (GPIAAF) հայտնել է, որ պարանը անսարք էր և չէր համապատասխանում ուղևորափոխադրումների համար պահանջվող սերտիֆիկացմանը: 35 էջանոց զեկույցում նշվում է, որ պարանը չի բավարարել Լիսաբոնի տրամվայների և ֆունիկուլյորների օպերատոր Carris ընկերության պահանջներին:

Պարանը ձեռք է բերվել 2022 թվականին, սակայն Carris-ի ինժեներները չեն վերահսկել դրա վիճակը և չեն անցկացրել անվտանգության ստուգումներ:

Այժմ ընկերությունը հայտարարել է ֆունիկուլյորների և տրամվայների տեխնիկական սպասարկման բաժնի ղեկավարի աշխատանքից ազատման մասին:

Բացի պարանի անսարքությունից, խնդիրներ են հայտնաբերվել նաև արտակարգ իրավիճակներում արգելակման համակարգում, որը վարորդը փորձել է օգտագործել պարանի կտրվելու ժամանակ, սակայն այն չի գործել և նախապես չի ստուգվել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական