Միջազգային

ԵՄ-ը մասնակիորեն կդադարեցնի Վարստանի համար առանց վիզայի ռեժիմը

ԵՄ-ը մասնակիորեն կդադարեցնի Վարստանի համար առանց վիզայի ռեժիմը

ԵՄ-ը պատրաստվում է մասնակիորեն դադարեցնել Վրաստանի համար առանց վիզայի մուտքը՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով։

«Վրաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Նոյեմբերին ուժի մեջ կմտնեն վիզայի նոր կանոնները, որոնք թույլ կտան մեզ վերացնել որոշակի խմբերի համար առանց վիզայի մուտքը»,- Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

Կալլասը նաև ընդգծել է, որ «եվրոպական դեսպանների նկատմամբ անձնական հարձակումները անընդունելի են և չպետք է հանդուրժվեն դիվանագիտության մեջ»։

Կալլասը «անհնար» է անվանել Վրաստանի թեկնածուի կարգավիճակի վերականգնումը, եթե գործողությունների ներկայիս ընթացքը շարունակվի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական