Միջազգային

Վաշինգտոնի գագաթնաժողովը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը. Ալիև

Վաշինգտոնի գագաթնաժողովը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած Ադրբեջան-Ղազախստան միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստում հայտարարել է, որ վերջին բախումներից երկու տարի չանցած՝ Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական կամքի բարձր մակարդակ են ցուցաբերում:

«Եվ վերջին բախումներից ընդամենը երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ելքը խոսում է այն մասին, որ երկու երկրներն էլ քաղաքական կամքի բավական բարձր մակարդակ են ցուցաբերել։ Եվ, իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արժանի է ամենաբարձր գնահատականին։ Գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել օգոստոսի 8 - ին՝ Վաշինգտոնում, ըստ էության վերջ դրեց բազմամյա հակամարտությանը և զարգացման մեծ հեռանկարներ է բացում, այդ թվում, լայն տարածաշրջանային համատեքստում, Եվրասիական մայրցամաքում», - հայտարարել է Ալիևը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական