Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP-ի նախագիծը անպայման կյանքի կկոչվի, և դրանով Միջին միջանցքի ևս մեկ երթուղի է բացվելու։
«Ինչպես գիտեք, օգոստոսին վաշինգտոնյան գագաթնաժողովի ձեռքբերումներից մեկը TRIPP (the Trump route for international peace and prosperity) նախագիծն է։ Նախագահ Թրամփն իր անունն է տվել այս նախագծին, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ այդ նախագիծն անպայման կյանքի կկոչվի:
Դրանով բացվում է Միջին միջանցքի ևս մեկ երթուղի։ Ի հավելումն ավանդականի՝ հայտնվում է ևս մեկը՝ Զանգեզուրի միջով՝ 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին»,- հայտարարել է Ալիևը։