Սանաե Տակաիչին այսօր պատմություն է կերտել՝ հաղթելով Ճապոնիայի խորհրդարանական քվեարկությունում և դառնալով երկրի առաջին կին վարչապետը:
NHK հանրային հեռարձակողի տվյալներով՝ Տակաիչին քվեարկության առաջին փուլում հավաքել է 237 ձայն, ինչը բացառել է խորհրդարանի ստորին պալատում քվեարկության երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը, որը բաղկացած է 465 տեղից:
Նրա հաղթանակը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը միավորվել է Ճապոնական նորարարական կուսակցության հետ և, ինչպես հաղորդվում է, անցած հանգստյան օրերին համաձայնագիր է ստորագրել կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին:
Տակաիչին համաձայնել է աջակցել JIP-ի (Ճապոնիայի նորարարության նախարարություն) քաղաքականությանը, ինչպիսիք են խորհրդարանում տեղերի կրճատումը, անվճար միջնակարգ կրթությունը և սննդամթերքի սպառման հարկի երկամյա դադարը, հայտնում է Reuters-ը:
Տեղական ճապոնական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ JIP-ը չի հավակնում կառավարական պաշտոններին նոր վարչակազմում և փոխարենը կաջակցի կառավարությանը դրսից:
Նախկին վարաչապետ Իշիբայի վարչակազմի օրոք լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ծանր կորուստներ էր կրել ընտրություններում՝ կորցնելով իր մեծամասնությունը ինչպես վերին, այնպես էլ ստորին պալատներում: