Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանի և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կամքն է զարգացնել և ընդլայնել համակողմանի հարաբերություններն Ադրբեջանի հետ և վերացնել այդ գործընթացում առկա ցանկացած խոչընդոտ:
Նախարարը նշել Է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ռազմավարական կարևորությունը Իրանի և ողջ տարածաշրջանի համար:
️Նա ընդգծել Է Իրանի սկզբունքային դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը հարգելու, աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու և վեճերը լուծելու համար դիվանագիտական միջոցներ օգտագործելու անհրաժեշտության վերաբերյալ։
Հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և անվտանգություն։