Միջազգային

Քանդվել է Սպիտակ տան արևելյան հատվածը

Քանդվել է Սպիտակ տան արևելյան հատվածը

Սպիտակ տանը մեկնարկել են Դոնալդ Թրամփի նախաձեռնած պարահանդեսային դահլիճի կառուցման աշխատանքները: Այդ նպատակով քանդվում է շենքի արևելյան թևի մի մասը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

Երկուշաբթի օրը Սպիտակ տունը սկսել է քանդել արևելյան թևի մի մասը՝ նախագահ Դոնալդ Թրամփի 250 միլիոն դոլարի արժողությամբ շինարարական նախագծի համար։ 

Նախագիծը ֆինանսավորվում է Թրամփի և մասնավոր նվիրատուների կողմից, ներառյալ Apple, Microsoft, Amazon և Google-ի ներկայացուցիչները: 

Արևելյան թևը կառուցվել է 1902-ին և ավանդաբար եղել է առաջին տիկնոջ գործունեության կենտրոնը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական