Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վաշինգտոնյան համաձայնագրերի պատմական նշանակությունը:
«Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, Դուք, գտնվելով շատ ուժեղ դիրքում, այնուամենայնիվ, գնացիք նման չափազանց կարևոր փաստաթղթի ստորագրմանը»,- ասել է Տոկաևը։
Նախագահ Տոկաևը նաև ընդգծել է, որ երկու պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները համագործակցության նոր հորիզոններ են բացում ողջ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: