Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մասնակցել է Տաշքենդի նոր միջազգային օդանավակայանի հիմնարկեքի արարողությանը։ Նոր օդանավակայանի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար։
Նախագիծը իրականացվելու է սաուդական, ճապոնական և հարավկորեական ընկերությունների միջոցով։
Ավարտին հասցվելուց հետո օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել մինչև 20 միլիոն ուղևոր և 129 հազար տոննա բեռ։ Այն կունենա 14 օդային կամուրջ և կծառայի որպես բազմաֆունկցիոնալ տրանսպորտային հանգույց՝ միացված մայրուղիներին և երկաթուղուն։
Նոր օդանավակայանը կաշխատի ամբողջությամբ վերականգնվող էներգիայի վրա։ Նախագիծը համարվում է Ուզբեկստանի ավիացիոն ոլորտի ազատականացման ծրագրի շարունակություն, որի արդյունքում վերջին տարիներին երկրում արագ աճել է զբոսաշրջությունն ու ավիափոխադրումների ծավալը։a