ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ողջ տեղեկատվությունը հրապարակել է։
«Այլևս ասելու բան չունենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտին-Թրամփ՝ հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի հակամարտության կարգավորման՝ տարածքների փոխանակման վերաբերյալ քննարկումների մասին հարցին:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունները կսկսեն նախապատրաստական աշխատանքներ՝ Բուդապեշտում հնարավոր հանդիպումը կազմակերպելու համար:
«Արտաքին գործերի նախարարությունները կաշխատեն՝ գտնելու առաջ քաշված հարցերի պատասխանները»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի կարծիքով՝ Բուդապեշտի հանդիպումը հնարավորություն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: «Այդ հանդիպումը կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար», - ընդգծել է Պեսկովը՝ խոսելով Մոսկվայի ակնկալիքների մասին: