Միջազգային

ԵՄ-ը մինչև 2028թ. ամբողջապես կհրաժարվի ռուսական գազից

ԵՄ-ը մինչև 2028թ. ամբողջապես կհրաժարվի ռուսական գազից

ԵՄ երկրները որոշել են վերջ տալ Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական գազի գնումներին և դադարեցնել հեղուկացված գազի հոսքը: ԵՄ խորհուրդը երկուշաբթի հաստատել է Ռուսաստանից ներկրումից հրաժարվելու ծրագիրը՝ շրջանցելով դրա հումքի գլխավոր գնորդների վետոն։ 

Համաձայնագիրը Ռուսաստանից ինչպես խողովակաշարային գազի, այնպես էլ հեղուկացված բնական գազի ներմուծման պարտադիր փուլային արգելք է սահմանում․ ամբողջական արգելքը կգործի 2028 թվականի հունվարի 1-ից. ասվում է ԵՄ Խորհրդի կողմից ընդունված  փաստաթղթում: 

Արգելքը սահմանվում է 2026 թվականի հունվարի 1-ից՝ պահպանելով գործող պայմանագրերի անցումային շրջանը. մինչև 2025 թվականի հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ պայմանագրերը կարող են գործել մինչև 2026 թվականի հունիսի 17-ը, իսկ երկարաժամկետ պայմանագրերը՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական