Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթն արդեն այս հինգշաբթի: Քննարկման թեմաներից է ստվերային նավատորմի դեմ պայքարը, որն օգնում է Կրեմլին շրջանցել սահմանափակումները ։
ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը նաև մեկնաբանել է Հունգարիայում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպումը։
«Տհաճ է տեսնել, որ Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվող անձը գալիս է եվրոպական երկիր»,- ասել է նա։
Պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է հրաժարում ռուսական հեղուկ գազից, խստացնել վերահսկողությունը պատժամիջոցների շրջանցման նկատմամբ և սահմանափակել Կրեմլի հասանելիությունը ԵՄ տեխնոլոգիաներին և ֆինանսներին: