Միջազգային

Մակրոնը նախքան Սարկոզիի բանտարկությունը հանդիպել է նրա հետ

Մակրոնը նախքան Սարկոզիի բանտարկությունը հանդիպել է նրա հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անցած ուրբաթ Ելիսեյան պալատում հանդիպել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի հնգամյա ազատազրկումը կմեկնարկի հոկտեմբերի 21-ից՝ Փարիզի Սանտե բանտում։

Ինչպես գրում է Le Figaro-ն, հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ։ Մակրոնը հայտնել է իր աջակցությունը նախկին նախագահին, թեև հրապարակայնորեն չի մեկնաբանել դատարանի որոշումը։

Սարկոզին դատապարտվել է 2025-ի սեպտեմբերի 25-ին՝ 2007 թվականի ընտրարշավի լիբիական ֆինանսավորման գործով։

Ըստ աղբյուրների՝ Մակրոնը հանդիպման ընթացքում նշել է, որ Ֆրանսիան պաշտպանում է գործող նախագահներին, սակայն նման անձեռնմխելիության ընթացակարգ նախկին ղեկավարների համար գոյություն չունի։ Միևնույն ժամանակ, Սարկոզիի որդին՝ Լուին, կոչ է արել ի աջակցություն իր հորը հոկտեմբերի 21-ին ցույց անցկացնել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական