Միջազգային

ԱՄՆ-ն ունի զենք, որի մասին շատերը չգիտեն․ Թրամփ

ԱՄՆ-ն ունի զենք, որի մասին շատերը չգիտեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների ռազմական գերազանցության մասին Չինաստանի նկատմամբ և նրա զինանոցում առաջադեմ զենքի համակարգերի առկայության մասին, որոնց գոյությունն անգամ շատերի համար անհայտ է։

Սպիտակ տանն Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ հանդիպման սկզբում լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել այն գնահատականները, ըստ որոնց Միացյալ Նահանգները կարող է տասնամյակներով հետ մնալ Չինաստանից։

«Դուք սխալ թերթեր եք կարդում։ Մենք ռազմական առումով շատ ավելի առաջ ենք Չինաստանից։ Միացյալ Նահանգները շատ ավելի առաջ է նրանցից բոլոր տեսակի զենքերով, բացառությամբ բազմաթիվ նավերի կառուցման։ Եվ մենք կսկսենք դա անել և կհասնենք նրանց»,- ասել է Թրամփը։

Նա շեշտել է, որ արհեստական ​​բանականության (ԱԲ) տեխնոլոգիան ներկայումս կարևորագույն նշանակություն ունի։

«Մենք շատ ավելի առաջ ենք Չինաստանից թե՛ ԱԲ տեխնոլոգիայով, թե՛ ռազմական կարողություններով՝ նաև առաջատար զենք ունենալու առումով, որի մասին շատերը նույնիսկ չգիտեն»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական