Միջազգային

Զելենսկին խոսել է Ադրբեջանի հետ պայմանավորվածության մասին

Զելենսկին խոսել է Ադրբեջանի հետ պայմանավորվածության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտության դեպքում ապահովել մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի գազի գնում: 

«Լրացուցիչ գազ կարող ենք ստանալ նաև Հունաստանից. պայմանավորվել ենք վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Կա ըմբռնում նաև այլ երկրների հետ։ Ադրբեջանի հետ՝ նույնպես։ Բոլորն աշխատում են դրա վրա: Գազի հարցը կլուծվի», - նշել է Զելենսկին։

Նշենք, որ ձմռան նախաշեմին Ուկրաինայում սրվում է էներգակիրներից կախվածությունը՝ հաշվի առնելով նաև, որ ռուսական կողմը հաճախ հարվածում է էներգետիկ օբյեկտներին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական