ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ կոնստրուկտիվ քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ։
Պետդեպարտամենտը, իր հերթին, հայտարարել է, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում Ռուբիոն ընդգծել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության կարևորությունն Ուկրաինայում հակամարտության կայուն կարգավորման հասնելու գործում։