Միջազգային

ԱՄՆ-ում ինքնաթիռի դիմապակին ճաքել է՝ վիրավորելով օդաչուին

ԱՄՆ-ում ինքնաթիռի դիմապակին ճաքել է՝ վիրավորելով օդաչուին

United Airlines ավիաընկերության Դենվերից Լոս Անջելես չվերթը, որում 140 ուղևոր է եղել, ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել Յուտա նահանգում։ Հայտնի է դարձել, որ 11 կմ բարձրության վրա Boeing 737 MAX 8-ի բազմաշերտ դիմապակին անսպասելիորեն ճաքել է և վնասել օդաչուի ձեռքը:

Այժմ Յուտայում տեխնիկական անձնակազմն աշխատում է ինքնաթիռի վերանորոգման ուղղությամբ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ վնասը կարող էր պայմանավորված լինել էլեկտրական անսարքությամբ, սակայն հետքերը ցույց են տալիս, որ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ առարկայի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական