ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հերքել Է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Զելենսկու հետ իր հանդիպման ժամանակ քննարկվել է Դոնեցկի ամբողջ շրջանը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու հարցը՝ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով։
ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ քննարկումը բացառապես վերաբերել է առաջնագծում հրադադարին։
«Ես ասացի՝ կանգ առեք առաջնագծում, գնացեք տուն, դադարեցրեք կռվելը, դադարեցրեք մարդկանց սպանելը։ Մենք դա չենք քննարկել։ Մենք կարծում ենք, որ նրանք պարզապես պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ առաջնագծում են։ Մնացածը շատ դժվար է քննարկել։ Եթե սկսվի այսպես. «Դուք վերցրեք սա, մենք՝ այն», կան չափազանց շատ տարբերակներ։ Ահա թե ինչու ես ասացի. թող նրանք հենց հիմա կանգ առնեն առաջնագծում, գնան տուն, դադարեցնեն մարդկանց սպանելը, և վերջ։
Ըստ նախագահի՝ Դոնբասում իրավիճակում պետք է մնա այնպես, ինչպես այս պահին կա։
«Թող այն մնա այնպես, ինչպես կա։ Այն արդեն բաժանված է։ Կարծում եմ՝ տարածքի 78%-ը արդեն օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Այդ դեպքում ժամանակի ընթացքում կարող ենք ավելի մանրամասն քննարկել ինչ-որ բան»,- հավելել է նա։