Միջազգային

Հոնկոնգում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. կա երկու զոհ

Հոնկոնգում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. կա երկու զոհ

Հոնկոնգի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, բախվել մեքենայի և հայտնվել ծովում։

South China Morning Post-ի տվյալներով՝ Դուբայից ժամանող Emirates Boeing 747-481 բեռնատար ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է ցամաքային անձնակազմի մեքենային, կորցրել է կառավարումը, բախվել արգելապատնեշի և ընկել ծովը։

Հաղորդվում է, որ ցամաքային անձնակազմի մեքենայում գտնվող օդանավակայանի երկու աշխատակից զոհվել է։ Ինքնաթիռի անձնակազմը չի տուժել։

Փրկարարական խմբերը, ջրասուզակները և հրշեջները աշխատում են դեպքի վայրում։ Վթարի պատճառը հետաքննվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական