Ուկրաինան և նրա դաշնակիցները մոտեցել են Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր ավարտին՝ հիմնականում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի շնորհիվ։
Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես չեմ ուզում նվաստացնել կամ չափազանցնել որևէ երկրի, բայց մենք չենք կարող համեմատել Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը այստեղ տեղի ունեցողի հետ։ Սա պատերազմի բոլորովին այլ մասշտաբ է։ Սա այլ պատմություն է», - ընդգծել է Զելենսկին։
Զելենսկին հայտարարել է նաև, որ Ուկրաինան ամեն տարի կստանա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, և դրա համար պայմանագիրն արդեն նախապատրաստվում է։
Նա պնդել է, որ հակաօդային պաշտպանության վերաբերյալ անհրաժեշտ կապերն արդեն հաստատվել են ամերիկյան կողմի հետ։
Նրա խոսքով՝ այս գործընթացում մեծ աշխատանք է կատարվել. անցյալ շաբաթ վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նախապատրաստել են անհրաժեշտ հանդիպումները։