Սանկտ Պետերբուրգ-Բաքու երթուղով գործող «Ադրբեջանական ավիաուղիներ» J2-020 չվերթի հրամանատարը որոշել է վերադառնալ և վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում՝ վայրէջքի մեխանիզմի հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական զլմ-ները։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում, սակայն վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։
Բոլոր 155 ուղևորները արագ տարհանվել են. վիրավորներ չկան։