ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը անդրադարձել է Tomahawk հրթիռներ ստանալու՝ Ուկրաինայի խնդրանքին, փոխնախագահը հավաստիացրել է, որ Դոնալդ Թրամփը «անկասկած լսել է այդ խնդրանքը»:
«Մենք գիտենք, որ դա այն է, ինչ նրանք ուզում են։ Սա այն հարցն է, որի շուրջ նախագահն ի վերջո որոշում կկայացնի։ Բայց նա դեռ չի որոշել՝ Ուկրաինային Tomahawk տրամադրել, թե ոչ», - նշել է Վենսը։
Հարցին, թե ինչն է խանգարում ամերիկյան ղեկավարությանը հրթիռներն Ուկրաինային փոխանցելում, ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ նախագահի առաջնահերթությունը սեփական երկրի անվտանգության ապահովումն է:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն առաջին հերթին պետք է երաշխավորի սպառազինության առանցքային համակարգերի առկայությունը՝ իր ռազմական ուժերը պաշտպանելու համար:
Վենսը նաև հավելել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի վերաբերյալ հարցերը լուծելիս Թրամփը ձգտում է աջակցել խաղաղությանը՝ դա համարելով Ամերիկայի համար լավագույն տարբերակը: